Բաժիններ՝

«Երևանում ափռ-ցփռ շին-թույլտվություն տվող Երևանի քաղաքապետարանի բուլդոզերը այսօր գետնին հավասարեցրեց Տերյան-Կորյուն խաչմերուկի մի քանի կրպակ»

Ապրես Զոհրաբյանը գրում է. «Երևանում ամեն տեղ ափռ-ցփռ շին-թույլտվություն տվող Երևանի քաղաքապետարանի բուլդոզերը այսօր գետնին հավասարեցրեց Տերյան-Կորյուն խաչմերուկի մի քանի կրպակ, որոնք մասնագիտացած էին արագ սննդի, պատճենահանման, բանալու պատրաստման գործերում։ Մանր բիզնեսի մի քանի կետեր և նրանց հարյուրավոր հաճախորդներ տուժեցին, իսկ շահողները պարզ չեն։

Արդյոք հնարավո՞ր էր 90-ականներին «ծնված» կրպակների համար ավելի փոխշահավետ լուծում գտնել։

Անշուշտ հնարավոր էր, սակայն…։ Ինչևիցե Սիրիայից Հայաստան արտագաղթած Արայի արաբական խորտիկների կրպակը ոչևս է։ Ես այլևս չեմ կարող այդտեղ ֆալաֆել ուտել և այդ ընթացքում արաբերեն նոր բառեր կամ դարձվածքներ սովորել։ Նախկինում նրա կրպակը ևս ոչևս արեցին Մետրոյի «Հանրապետություն» կայարանի «Հալեպի» շուկայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս