Արտասահմանյան հերթական ընկերությունը խորհրդատվական ծառայություն մատուցելու համար կառավարությունից ստանալու է, ուշադրություն, ավելի քան 3.3 մլրդ դրամ. Հովակիմ Զաքարյան

Հովակիմ Զաքարյանը գրում է. «Արտասահմանյան հերթական ընկերությունը խորհրդատվական ծառայություն մատուցելու համար կառավարությունից ստանալու է, ուշադրություն, ավելի քան 3.3 մլրդ դրամ։ Իսկ խորհրդատվություն մատուցելու է «Ակադեմիական քաղաք» անունով ծրագրի համար։ Սա այն նույն ծրագիրն է, որի համար կառավարությունը պատրաստ է ծախսել ավելի քան 1 տրլն դրամ, բայց որը մինչև հիմա չունի ոչ մի հիմնավորումների փաթեթ, նախագիծ։ Այսինքն չկա ոչ մի ձևակերպված նպատակ, խնդիրներ, ժամանակացույց, ակնկալվող արդյունքներ, արդյունքների ազդեցություն կրթության, գիտության, տնտեսության, ՀՆԱի վրա, ռիսկերի գնահատում, հնարավոր ռիսկերի հաղթահարում։ Ոչինչ։ Դրա փոխարեն կան ինչ-որ հանձնաժողովներ, օտարերկրյա խորհրդատվական ծառայություններ, նույնիսկ մի ամբողջ հիմնադրամ և բյուջետային հսկայական հատկացումներ։

Վաղը եթե փորձեք գնահատել ծրագրի արդյունավետությունը, չկա ոչինչ, որի հետ հնարավոր լինի համեմատել ու որոշել այս ծրագրի արդյունավետությունը և նպատակահարմարությունը։

Ու ցավալին այն է, որ սրան մասնակցում են նաև մարդիկ, ովքեր լավ գիտեն նախագիծ ու հիմնավորումներ ունենալու, հաշվարկներ անելու, փորձաքննություն անցկացնելու կարևորությունը»։

Տեսանյութեր

Լրահոս