Իրանի խորհրդարանը դիտարկել է 18 նախարարի թեկնածությունից 15-ը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանն առավոտյան նիստի ժամանակ դիտարկել է նախագահ Հասան Ռոուհանիի ներկայացրած նախարարների 18 թեկնածուներից միայն 15-ը: Քվեարկությունը պլանավորված է երկրորդ նիստի ավարտին:
Ներկա դրությամբ իրանցի պատգամավորներին մնացել է դիտարկել երեք թեկնածություն՝ նավթարդյունաբերության, էներգետիկայի և սպորտի ու երիտասարդության գործերով նախարարների թեկնածությունները: Դա կարող է ձգվել մինչև տեղական ժամանակով ժամը 20.00-21.00-ը, ինչից հետո տեղի կունենա քվեարկությունը: