Եգիպտոսն անորոշ ժամկետով փակում է Գազայի հատվածի հետ սահմանը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանություններն անորոշ ժամկետով փակում են Գազայի հատվածի հետ սահմանային «Ռաֆահ» անցակետը: Այս մասին գործակալությանը հայտնել են Եգիպտոսի իրավապահ մարմիններում առկա աղբյուրները:
Ավելի վաղ եգիպտական իշխանությունները «Ռաֆահի» փակումը պատճառաբանել էին անվտանգության նկատառումներով՝ վկայակոչելով իսլամիստ զինյալների կողմից զինվորական օբյեկտների վրա հաճախակիացած հարձակումները:
Անցակետի փակումը պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցներին կզրկի Գազայի հատվածից աջակցություն ստանալու հնարավորությունից: Հուլիսի սկզբին Մուրսիի գահընկեցությունից հետո այն փակվել էր, սակայն կարճ ժամանակով վերաբացվել էր: