Եգիպտական բանակը ցեղասպանություն է իրականացնում սեփական ժողովրդի դեմ. Ռեջեփ Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է Եգիպտոսում ուժային կառույցների կողմից իսլամիստների կոշտ ցրումը.

«Եգիպտական բանակը ցեղասպանություն է իրականացնում սեփական ժողովրդի դեմ: ՄԱԿ ԱԽ-ը պետք է արտահերթ նիստ գումարի, որում միջոցներ կձեռնարկվեն ցուցարարների սպանությունը կանխելու համար:

Արևմուտքը լռում է Եգիպտոսի արյունալի իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով իսկ խթանելով ցուցարարների դեմ բանակի գործողությունները»:

Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեկ Կահիրեում Մուրսիի կողմնակիցների ցրման ժամանակ զոհվածների քանակը կազմել է 343 մարդ, իսկ վիրավորների քանակը՝ ավելի քան 1000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս