ԱՄՆ-ը դիտարկում է Եգիպտոսի համատեղ զորավարժությունների չեղյալ հայտարարման հարցը. Al Arabiya
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դիտարկում է Եգիպտոսի համատեղ զորավարժությունների չեղյալ հայտարարման հարցը՝ որպես բողոքի նշան եգիպտական բանակի կողմից ցուցարարների ցրման ժամանակ զոհերի գրանցման դեմ: Այս մասին հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ կառավարությունում եղած բարձրաստիճան աղբյուրը:
ԱՄՆ-ի ու Եգիպտոսի համատեղ զորավարժությունների անցկացումը պլանավորված է եղել այս տարի: Նման զորավարժություններ անցկացվում են երկու տարին մեկ անգամ: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դատապարտել էր Եգիպտոսում խաղաղ ցուցարարների սպանությունները:
Նա Եգիպտոսի կառավարությանը կոչ էր արել հարգել մարդու բազային իրավունքները և սկսել քաղաքական կարգավորման գործընթաց: