Բաժիններ՝

Իրանում հայտնաբերվել են 1.8 տրիլիոն դոլարի նավթային պաշարներ. կառավարություն

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում հայտնաբերվել են 1.8 տրիլիոն դոլարի նավթի պաշարներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ահմադ Գալեբանին:

Վերջինիս խոսքերով՝ տվյալ գումարը ստացել են՝ հաշվի ռանելով ածխաջրածինների ընթացիկ համաշխարհային գները: Նա հավելել է, որ տվյալ գումարը համեմատելի է վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում նավթի արտահանումից Իրանի ստացած եկամտի հետ:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) տվյալներով՝ այս տարվա հուլիսին Իրանում «սև ոսկու» արդյունահանումը հասել է օրական 2.68 միլիոն բարելի: Գալեբանիի խոսքերով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում երկրում հետախուզվել են 18.6 միլիարդ բարելի նոր հանքավայրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս