ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ վերջին ժամերին հարվածներ չի հասցրել Իրանին

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) «Al Jazeera» հեռուստաալիքին հաստատել է, որ ամերիկյան զինվորականները վերջին մի քանի ժամվա ընթացքում հարվածներ չեն հասցրել Իրանի տարածքին:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ այս տեղեկատվությունը համապատասխանում է նաև ԱՄՆ-ից ստացվող այլ հաղորդումներին։

ԱՄՆ ներկայացուցիչը չի հստակեցրել, թե, ամերիկյան զինվորականների կարծիքով, հատկապես ինչը կարող էր պատճառ դառնալ Իրանում պայթյունների մասին լուրերի տարածման համար: Նա միայն հաստատել է, որ Միացյալ Նահանգները կապ չունի այդ իրադարձությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031