Թուրքիայից Աֆրիկա արտահանումների ծավալը հասել է 11 մլրդ դոլարի

Թուրքիան զարգացնում է տնտեսական հարաբերություններն Աֆրիկա մայրցամաքի երկրների հետ։ 2025-ի 6 ամսվա ընթացքում Թուրքիայից Աֆրիկա արտահանումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով՝ հասնելով 11 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական ընկերությունները դարձել են ոչ միայն արտահանողներ, այլև մշտական ​​ներդրողներ և ռազմավարական գործընկերներ մայրցամաքում ենթակառուցվածքների, էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում։

Թուրքիայից աֆրիկյան երկրներ իրականացված արտահանումների ամենամեծ չափաբաժինը՝ 2.2 մլրդ դոլարը, բաժին է ընկել Մարոկկոյին։ Ներդրումները հիմնականում արվել են ավտոմոբիլային, տեքստիլ, լոգիստիկ ոլորտներում։ Թուրքիայի ներդրողների համար կարևոր են նաև Եգիպտոսն ու Ալժիրը։

Թուրքիան մտադիր է Եգիպտոսի հետ առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի, իսկ Ալժիրի հետ՝ 950.9 մն դոլարի։ Հավելենք, որ 2025-ի առաջին կեսին Եգիպտոս իրականացված արտահանումներն էլ կազմել են շուրջ 2 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031