Ի՞նչ եք ուտելու՝ ելա՞կ, ծաղի՞կ․ գյուղացու հերն անիծել-պրծել եք… «Ճռտոյի դուքյա՛նն» է այս երկիրը՝ ի՞նչ է, էլ ի՞նչ եք ուզում, գնացե՛ք. Աշոտ Հարությունյան

168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։

Աշոտ Հարությունյանի՝ զրույցում հնչեցրած մի քանի թեզեր՝ ստորև

  • Պետք է ոչ միայն թվարկվեն այն մթերքները կամ ապրանքները, որոնք սահմանափակումների տակ են, այլ նաև տողատակերում նուրբ բառերը․ օրինակ, այս պահին այդ ցուցակում ի՞նչ գործ ունեն, օրինակ, մրգերը, որոնք այս պահին չկան։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ սա մի օրվա խնդիր չի լինի ու երկու օրվա խնդիր չի։ Երկարաժամկետ է։ Օրինակ բերեմ․ թվում են կորիզավորները՝ ծիրան, դեղձ, նեկտարին, սալոր և այլն, ու մեկ էլ տեսնում ես՝ թարմ խաղող։ Այսինքն՝ այս պահին և մոտակա մեկ ամսում հաստատ Հայաստանի Հանրապետությունից ոչ ոք չի պատրաստվում խաղող արտահանել, որովհետև չի լինելու առնվազն մինչև հուլիսի վերջ, օգոստոս։ Ծանոթ լինելով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների պատրաստվածությանը, նրանց օգնականների, խորհրդականների, ինստիտուտների, որոնք նախապատրաստում են այդ հայտարարությունը՝ ես շատ ծանր եմ տանում սա։
  • Վնասատուներ, հիվանդություններ․․ ․ դրանք մերկապարանոց հայտարարություններ չեն։ Սա կառավարության բացահայտ ոչ թե թերացումն է, այլ ձախողումը՝ դիտավորյա՞լ է, թե՞ հաստատ այդ կարողությունները չունեն՝ հարցին ի պատասխան՝ շաբաթվա կենտ օրերին ես նկատում եմ դիտավորությունը, զույգ օրերին՝ տեսնում եմ չտիրապետելը։
  • Դուք որ տվել եք սուբսիդիան, գնացե՞լ եք հետևից, ի՞նչ են արել։ Եվ ովքե՞ր են այդ այգիները, իբրև թե, հիմնել։ Գնացե՛ք, արդյունքը տեսեք․ կարկուտ է գալիս՝ սյուները՝ գետնին, ցանցերը՝ պատռված։ Դա պետական միջոց է, և, բացի դրանից, որ դուք հաշվարկ չունեք, եղած միրգն ու բանջարեղենն է մնում։ Մի հատ ռուսական ճանապարհ է, որ նման մի խնդիր է առաջանում, կոլապսի է վերածում։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ինչի՞ եք գյուղերում ցամաք հացի կարոտ մարդկանց, իբրև թե, սուբսիդիա տալիս, քթներից եք բերում (կոնկրետ ցորեն մշակելու համար մի տարի տալիս եք, մի տարի չեք տալիս, ապահովագրությունը մի տարի անում եք, 2 տարի չեք անում), իսկ մյուսներին՝ արդեն միլիարդների հատկացումներ։

Կարդացեք նաև

  • Սովորական գյուղացին իր արտադրած ապրանքը, որ իր վրա թանկ է նստում՝ վառելիքը՝ թանկ, պարարտանյութը՝ թանկ, աշխատուժը՝ թանկ, չի կարողանում ինքնարժեքով իրացնել․ եղավ, որ դուք հասարակ ժողովրդի մասին մտածող չեք, դուք միայն մտածում եք ձերոնց մասին։
  • Հիմա որ Ռուսաստանի Դաշնությունը տեսնի, որ չի փոխվում իրավիճակը, փակի ցորենի արտահանումը, այսինքն՝ ներկրումը դեպի Հայաստանի Հանրապետություն (անցած տարվա թվերով, 2025 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 332.000 քանի 100 տոննա պարենի ցորեն․ 99 %՝ Ռուսաստանի Դաշնությունից, մի մասն էլ՝ Ադրբեջանի տարածքով՝ իրենց շատ սիրած), ի՞նչ եք ուտելու՝ ելա՞կ, ծաղի՞կ։ Դրա համար ենք ասում՝ կա առաջնային ապրանք, պարենային ապահովություն, դա պետք է լինի տնտեսության, գյուղատնտեսության նպատակը, ապա մնացած միջոցառումները։
  • Ջերմոցների 90 տոկոսի տերերն իրենք են՝ տարբեր անուններով։ Գյուղացուն հանգի՛ստ թողեք իր դարդ ու ցավի հետ, դուք գյուղացու հերն անիծել-պրծել եք։ Օրինակը բերեմ, անընդհատ ռոլիկը պտտվում է, «Տոհմաբուծության զարգացման ծրագիր»․ անասուններ եք ներկրում՝ մաքսիմում գինը՝ 1միլիոն 100.000 դրամ, որի 50 %-ը սուբսիդավորում եք։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի գումարներ եք տալիս մի քանի հոգու։ Իսկ, օրինակն եմ բերում, դատական գործի համարով կասեմ, մարդը վերցրել է մի քանի տարի առաջվա՝ երիջների նմանատիպ ծրագրով կենդանի, կենդանին անկում է էղել, չի կարում ապացուցի, որ այդ կենդանին որ անկել է, թանկ, բարձր ցեղատեսակի, իր մեղքով չի եղել, և ընդամենը մեկ անասունի համար տվել են դատարան, դատարանը վճիռ է կայացրել՝ գույքի բռնագանձում։ Այսինքն՝ դուք մեկին տալիս եք միլիոնավոր դոլարներ՝ գոմ, անասնագոմ սարքելու․․․ դրանց մեջ, ժողովո՛ւրդ, հասկացե՛ք՝ սովորական գյուղացին 1 տոկոս չի կազմում։ Սովորական գյուղացու վրա հարկադիր կատարողը նստած է՝ ունեցվածքը տանելու։
  • Ամեն ինչ կարգավորում է ժամանակը, և կատաղի պատերազմող երկրներին, ժողովուրդներին ժամանակը տարիների ընթացքում բերել, նորից դարձրել է նորմալ հարևաններ, բարեկամներ, ու այդ ժամանակի ընթացքում մի կողմից՝ չի եղել անընդհատ սպառնալիքի հռետորաբանություն, գերիներ պահել, ռազմական էլիտա պահել, ի ցույց դնել էդ ամեն ինչը տարբեր եվրոպական հարթակներում ու անընդհատ ցույց տա իր ամենակարողությունը։
  • Այսօր իշխանությունների միակ բառը պետք է լիներ «ներողությունը», և գլխիկոր հեռանալ ու սպասել Աստծու դատաստանին։ Բայց հիմա ամեն ինչը հասել է նրան, որ համարձակվում է մտնել բակեր, և բակեր մտնելու սարսափելին ես չեմ կարող չբարձրաձայնել․ երբ որ տարիներ շարունակ լռած ծնողը, քույրը, մայրը փորձում է ճշտում կատարել, այդ պահին փոխանակ լուռ մնային, մոտենային էդ բժշկուհուն, ներողություն խնդրեին, հանկարծ սուլելով գոռում են՝ վարչապետ։

  • «Ճռտոյի դուքյա՛ն»-ն է այս երկիրը՝ ին՛չ է, այդպես չի՛ կարելի․ հասկացած-չհասկացած, իմացած-չիմացած․․ ․Եղբա՛յր, Դուք ութ տարի բավականին լուրջ աշխատավարձ-պրեմիաներ եք ստացել։ Միայն 96 ամիսը բազմապատկենք ընդամենը 1 միլիոնով․ դուք 8 տարվա մեջ 250 000 դոլար փող ունեք, մեքենա առել եք, պսակվել եք, երեխա ունեցել եք, տո, ընկերուհի ունեք, ռեստորաններում ընդմիջում անում եք, տուն ունեք, դաչա ունեք, էլ ի՞նչ եք ուզում, գնացե՛ք։
  • Ուղղակի անհրաժեշտ է, որ հունիսի 8-ին, ով բաժանել է ժողովրդին՝ արցախցի, սև, սպիտակ, Ռուսաստանի հայ, Ֆրանսիայի հայ․․․ այդ մարդիկ կոկիկ, սուսուփուս, գլուխները՝ կախ, ներողություն խնդրելով՝ գնան երկրից։ Իսկ ով ի վիճակի է, և՛ ֆիզիկապես, և՛ մտովի, և՛ մասնագիտական փորձառությամբ լծվի այս երկիրը փրկելու։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930