Թիվ 1 հրաման` Գյումրիում. կրթելու է Աննա Հակոբյանը. խառնվել է նաև ՊԵԿ-ը, դահլիճը դատարկ չպետք է լինի

Վաղը Գյումրիում Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իրականացնելու է հարկատուների հաշվին իրականացվող «Կրթվելը նորաձև է» անբովանդակ քարոզչական արշավի հերթական հավաքը։ Հանդիպման վայրը Գյումրու դրամատիկական թատրոնն է։

Բայց քանի որ Աննա Հակոբյանը տեսել է Մարալիկի տխուր կրթարշավի կիսադատարկ դահլիճը, իսկ գյումրեցիներն առանձնապես Աննա Հակոբյանի մոտ կրթվելու ցանկություն չունեն, որոշել են էս գլխից ապահովագրել իրենց ու առնվազն մասնակցության մեծ թիվ ցույց տալ։

Մոբիլիզացվել է մարզի կրթական ու առհասարակ վարչական ռեսուրսը` դպրոցների, պոլիկլինիկաների տնօրենների և ուշադրություն… Գյումրիում գործող ՍՊԸ-ների, անհատ ձեռնարկատերերի ու այլ իրավաբանական անձանց մոբիլիզացիայով։

Վերջիններիս մասնակցությունն ապահովելու համար 168.am-ի տեղեկություններով` գործին խառնվել է ՊԵԿ Շիրակի մարզային բաժինը։
ՊԵԿ աշխատակիցները երեկվանից հրավիրել են Գյումրիում գործող ՍՊԸ-ների տնօրեններին, անհատ ձեռներեցներին ու խստիվ հրահանգել X քանակով անձանց պարտադիր մասնակցություն ապահովել Գյումրու դրամատիկական թատրոնում`որևէ կերպ լցնելու համար գրեթե 700-տեղանոց դահլիճը։ Դրա համար պահանջել են մասնակիցների անձնագրերը, գրել են նրանց տվյալները ու խստիվ զգուշացրել` չլինի այնպես, որ գրանցվեն, բայց չներկայանան. ստուգելու են ու խիստ պատժեն այն անձանց, ովքեր գրանցվել ու չեն եկել։

Իշխանամետ հայացքներով մասնակիցներին հարցեր են բաժանվել, այսպես կոչված, իրական Հայաստանի մասին։

Տեսանյութեր

Լրահոս