Ալիևը չեղածից ազգ է ստեղծում, մենք եղած ազգը փոշիացնում ենք. Արցախ, Նախիջևան, Կարս, նպատակ… Ազգը պետք է էքսպանսիոն նպատակներ ունենա. Հովհաննես Ավետիսյան

«Եթե ազգն իր առաջ չունի դրված էքսպանսիոն ազգային ծրագիր՝ Արցախ, Նախիջևան, Կարս, շարունակական ծավալման հեռանկարով, մշտապես հանդես է գալու խեղճի, թույլի դիրքերից։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայ համայնքը պիտի քաղաքականացվի, մենք պիտի անենք այն, ինչ Իսրայելն արել է ԱՄՆ-ում՝ գրավել քաղաքական միտքը։ Եթե դու հրաժարվում ես քո իրավունքներից, դառնում ես ստրուկ»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:

Վերջինս նկատեց՝ պետության շուրջ պլանները չեն կարող չափվել մարդու կյանքի տևողությամբ, այն պիտի չափվի դարերով։

«Եթե Իսրայելը նման կերպ մտածեր, չէր լինի այն, ինչ հիմա կա։ Նայե՛ք Ադրբեջանին։ Ոչ մի բան չունեն՝ ոչ պատմություն, ոչ լեզու, ու մի դինաստիա՝ Ալիևի գլխավորությամբ, չեղած ազգից մեծ պետություն է դարձնում, իսկ մենք մեր ունեցածը փոշիացնում ենք»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ հենց հիմա Հայաստանի այս իշխանությունների գործունեության արդյունքում մենք այն գծի վրա ենք, որ դադարեցնում ենք մեր պետության գոյությունը՝ հրաժարվելով մեր իրավունքներից։

«Մենք դեռ հնարավորություն ունենք Հայաստանն այս սարսափելի գծից հանելու։ Պետք է սովորել ու սովորել, ու գիտությունը մեզ ուժ կտա՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին։ Գերտերություններին խեղճ պետություններ պետք չեն։ Այն օրը, երբ Իսրայելը հրաժարվի իր գերնպատակներից, ԱՄՆ-ը նրան դեն է շպրտելու»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս