«Եթե ազգն իր առաջ չունի դրված էքսպանսիոն ազգային ծրագիր՝ Արցախ, Նախիջևան, Կարս, շարունակական ծավալման հեռանկարով, մշտապես հանդես է գալու խեղճի, թույլի դիրքերից։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայ համայնքը պիտի քաղաքականացվի, մենք պիտի անենք այն, ինչ Իսրայելն արել է ԱՄՆ-ում՝ գրավել քաղաքական միտքը։ Եթե դու հրաժարվում ես քո իրավունքներից, դառնում ես ստրուկ»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը: