Բաժիններ՝

Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է

Օրվա իշխանությունը պատեհ-անպատեհ առիթներով խոստանում է արտաքին տնտեսական դիվերսիկացում, մեկ երկրից կախվածության թուլացում։

Մինչդեռ 2023-2024 թթ. պաշտոնական ցուցանիշներն այլ փաստեր են արձանագրում.

1․ ՌԴ-ից մեր երկրի արտաքին առևտրային կախվածությունը թռիչքաձև աճում է․ 2024 թվականի առաջին ինը ամիսներին ՀՀ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ ՌԴ մասնաբաժինը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,3 տոկոսային կետով և կազմել է աննախադեպ՝ 41,1 տոկոս,

2․ համեմատվող նույն ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրների հետ` արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազել է աննախադեպ չափով՝ 2,1 անգամ և կազմել է 7,2 տոկոս։

Մանրամասն ցուցանիշները՝ ստորև գծապատկերում․

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս