Բաժիններ՝

Սնկով կալցոնե

Բաղադրիչները՝

  • 900 գ պիցցայի խմոր
  • 1 հատ ձու
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 300 գ երշիկ
  • 300 գ քերած պինդ պանիր
  • 180 գ սունկ
  • 6-8 հատ լոլիկ
  • 2 հատ քաղցր կարմիր պղպեղ
  • 1 գլուխ սոխ
  • մաղադանոսի ու սամիթի կտրտած տերևներ

Պատրաստման եղանակը

Երշիկն ու սերմերից մաքրած պղպեղը տաշեղաձև կտրատեք: Լոլիկը օղակաձև կտրատեք, սնկերը՝ փոքր կտորների տեսքով: Սոխը մանր կտրատեք:

Խմորը բացեք, տեղադրեք ձեթ քսած տապակի մեջ: Խմորի կեսի վրա տեղավորեք երշիկը, լոլիկները, քաղցր պղպեղը, պանիրը, սունկն ու կանաչին:

Կարդացեք նաև

Խմորի ծայրերին ձու քսեք: Միջուկը ծածկեք խմորի մյուս կեսով, խմորի ծայրերը ամրացրեք: Խմորի վրա անցքեր արեք:

Կալցոնեն տեղադրեք 200 աստիճան ցելսիուս ջեռոցի մեջ մինչև պատրաստ լինելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս