![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանական տաք սենդվիչ
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/59019124.jpg)
Բաղադրիչներ՝
- 1-2 կտոր տարեկանի սև հաց
- 1 կտոր պինդ պանիր (հացի չափով)
- 100 գ խոզապուխտ
- 1 հատ ձու
- 1-2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- աղացած սև պղպեղ
- սխտոր՝ ըստ ցանկության (1 պճեղ)
Պատրաստման եղանակը
Փոքր քանակի ձիթապտղի ձեթի մեջ մի կողմից տապակեք սև հացը:
Հացը շրջեք, ցանկության դեպքում՝ տապակած մասի վրա սխտոր քսեք: Հացի մի կտորի վրա դրեք պինդ պանրի շերտը: Կրակը թուլացրեք, պանիրը կսկսի հալչել:
Առանց պանրի հացի կտորը հանեք թավայի միջից, նրա փոխարեն ձեթի մեջ դրեք խոզապուխտի շերտը: Տապակեք այն մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Հալած պանրով հացը հանեք թավայից ու դրեք թղթե անձեռոցիկի վրա: Նրա տեղում ջարդեք ձուն, սպիտակուցը պետք է եփվի, իսկ դեղնուցը մնա ջրիկ վիճակում:
Տաք պանրով հացի վրա դրեք տապակած խոզապուխտը, խոզապուխտի վրա՝ տապակած ձուն, վրան պղպեղ արեք: Որպեսզի իսկական սենդվիչ ստացվի, ձուն ծածկեք հացի մյուս կտորով:
Միանգամից տաք վիճակում մատուցեք: