Բաժիններ՝

Հնդկաձավարով ու խոզի մսով ապուր

Բաղադրիչներ՝

  • խոզի միս (ոսկորով)- 400 գ

  • հնդկաձավար- 100 գ
  • կարտոֆիլ- 400 գ
  • գլուխ սոխ- 100 գ
  • գազար- 100 գ

  • բուսական յուղ- 30 մլ
  • սխտոր- 1 պճեղ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  •  դափնու տերև- 2 հատ
  • համեմ կամ մաղադանոս- 10-15 գ
  • ջուր- 2 լ

Պատրաստման եղանակը՝

Կարդացեք նաև

Խոզի միսն ամբողջական կտորով դրեք կաթսայի մեջ, վրան ջուր լցրեք, դրեք կրակին: Եռացրեք, փրփուրը հեռացրեք, կափարիչով ծածկեք ու թույլ կրակի վրա 1,5 ժամ եփեք:

Հնդկաձավարը լավ լվացեք, քամեք: Չոր թավան տաքացրեք, հնդկաձավարը լցրեք մեջը:

Հնդկաձավարը միջին ուժգնության կրակի վրա խառնելով մոտ 5 րոպե բովեք: Այն պետք է ամբողջությամբ չորանա ու սկսի ճաքել:

Եփած միսը հանեք ջրից, ոսկորը հեռացրեք ու միսը միջին կտորներով կտրատեք, դրեք ափսեի մեջ: Մսով ափսեն ծածկեք կերակրի թաղանթով: Մսաջուրը քամեք:

Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, միջին չափի խորանարդի ձևով կտրատեք:

Արգանակի մեջ լցրեք կարտոֆիլը: Ավելացրեք նաև հնդկաձավարը և դափնու տերևը: Դրեք կրակին, եռացրեք ու 10 րոպե եփեք:

Սոխն ու գազարը մաքրեք: Սոխը մանր կտրատեք, իսկ գազարն անցկացրեք քերիչի միջով:

Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, գազարն ու սոխը ավելացրեք, տապակեք մոտ 5 րոպե մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Տապակած գազարն ու սոխը, կտրտած միսը լցրեք արգանակի մեջ: Աղ արեք: Ապուրը ևս 5-7 րոպե եփեք մինչև հնդկաձավարի ու կարտոֆիլի եփվելը:

Սխտորը մաքրեք, ճզմեք, ավելացրեք ապուրին: Պղպեղ արեք: Եվս 1 րոպե եփեք, հանեք կրակի վրայից:

Մաղադանոսը կամ համեմը մանր կտրատեք: Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան լցրեք կանաչին ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս