Չինաստանը ռեկորդային քանակությամբ իրանական նավթ է ներկրում
Չինաստանը վերջին տարիներին ռեկորդային քանակությամբ իրանական նավթ է ներկրում, քանի որ Իրանն ավելացնում է արդյունահանումը ՝ չնայած երկրի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Չինաստանը հում նավթի աշխարհի խոշորագույն ներկրողն է և Իրանի ամենամեծ գնորդը: Ըստ Vertexa ընկերության, երկիրը 2023 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում օրական միջինը 1,05 միլիոն բարել իրանական նավթ է գնել: Այս գումարը 60%-ով գերազանցում է Չինաստանի կողմից մինչև պատժամիջոցները նավթի գնման ամենամեծ ծավալը, որը գրանցվել է երկրի մաքսային ծառայության կողմից 2017 թվականին:
Իրանի դեմ ներկայիս պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ-ի կողմից ՝ երկրի միջուկային ծրագրի պատճառով:
2021 թվականից ի վեր Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 180 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք կապված են Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների հետ: