Սպիտակ տունը հայտնել է Բայդենի և Սի Ծինփինի սպասվող զրույցի թեմաներից մեկը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և տարածաշրջանի և ամերիկացի զինվորականների համար այդ երկրի սպառնալիքները։
Հայտնել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը․
«Իհարկե, օրակարգում կլինեն Իրանի միջուկային ծրագրի հարցը և այն սպառնալիքը, որը ներկայացնում է այդ երկիրը»,- ասել է Սալիվանը։