«Դուք ոչ թե մեզ, այլ կյանքին եք ընդդիմանում». Հայկ Կոնջորյանը՝ ընդիմությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այդքան էլ չի հասկանում ընդդիմության ասածները, ասում է՝ ամբողջ ընթացքում վերլուծել  և ուզել է հասկանալ, թե ինչ են ասում։

«Դուք ո՞ւմ եք ընդդիմանում։ Ըստ երևույթին ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ դուք ոչ թե ընդդիմանում եք մեզ, այլ ընդդիմանում եք կյանքին, ինչո՞ւ, որովհետև այդ տիեզերական մասշտաբի սնանկությունը, որը հնչեց ձեր գործընկերներից մեկի կողմից, այս դահլիճում նման տիեզերական մասշտաբի սնանկություն դեռ չէր հնչել»,- ԱԺ հայտարարությունների ժամին նշեց Հայկ Կոնջորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս