Իրանում կալանել են 90 տոննա մաքսանենգ վառելիքով նավը. Fars
Իրանի իշխանությունները 90 տոննա մաքսանենգ վառելիքով նավ են կալանել երկրի հարավի Քիշ կղզու մոտ: Հունիսի 16-ին այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Հորմոզգանի նահանգի գլխավոր դատավորին:
Գրծակալության տվյալներով՝ նավի նավապետը եւ անձնակազմի հինգ անդամները կալանավորված են: Այլ մանրամասնություններ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: