Բաժիններ՝

Լիմոնչելլո. շատ համեղ իտալական լիկյոր

Բաղադրիչներ

1. Կիտրոն – 4 հատ
2. Սպիրտ (90 տոկոսանոց) – 500 մլ
3. Շաքարավազ – 300 գ
4. Ջուր – 1 լ

Պատրաստման եղանակը

1. Կիտրոնը շատ լավ լվանալ, չորացնել: Քերել կեղևի միայն դեղին շերտը:

Կարդացեք նաև

2. Քերած կեղևը լցնել ապակե բանկայի մեջ, ավելացնել սպիրտը: Բանկան փաթաթել թղթով այնպես, որ լույս չներթափանցի և թողնել թրմվելու 9 օր:

3. Ջուրը եռացնել, լցնել շաքարավազը, հալեցնել: Սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի:

4. Թրմված սպիրտը լցնել օշարակի մեջ՝ այն նախապես անցկացնելով մաղով: Հեղուկը միանգամից պետք է պղտորվի:

5. Խառնել և լցնել շշերի մեջ: Պահել մութ տեղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս