7 զվարճալի փաստեր աստղերի մասին, որոնք նման են հեքիաթի, բայց իրականում ճիշտ են
1. Ջիմ Քերրին մանուկ հասակում պառկել է քնելու պարային կոշիկներով
Ջիմ Քերրիի մանկությունը հեշտ չի եղել, բայց նա միշտ ինչ-որ բան է արել ընտանիքի տրամադրությունը բարձրացնելու համար: Դրա համար նա պառկել է քնելու պարային կոշիկներով, որպեսզի կարողանա գիշերվա կեսին վեր թռնել և ներկայացում կազմակերպել:
2. Քրիսթինա Էփլգեյթը 18 տարեկանում հեռացել է միլիոնավոր կանանց ապագա կուռքից
18 տարեկանում Քրիսթինա Էփլգեյթը սիրավեպ է սկսել իր ընկերոջ հետ և հրավիրել է նրան MTV movie awards-ի մրցանակաբաշխությանը և հենց այնտեղ հեռացել է նրանից մեկ ուրիշի մոտ: Իսկ այն տղան, որից այդպես հեշտությամբ բաժանվեց 18-ամյա աստղը, եղել է Բրեդ Փիթը:
3. Մինչև հանրահայտ դառնալը Հյու Ջեքմանը եղել է դպրոցի հասարակ ֆիզկուլտուրայի ուսուցիչ
«Անթերին» ֆիլմում Հյու Ջեքմանը խաղացել է ձեռքից ոչ մաքուր դպրոցի տնօրենի դերը: Բայց քչերը գիտեն, որ իրականում դերասանը եղել է ֆիզկուլտուրայի միանգամայն արժանավոր ուսուցիչ:
4. Էլայջա Վուդը կյանքում իսկական համարձակ տղա է
Ռեալիթի շոուի ժամանակ դերասանը հաղորդավար Ջեք Օսբորնի հետ պարաններից կախված հատել է Վիկտորիայի ջրվեժը, և նրանք առաջինն էին, ովքեր կատարել են այդ հնարքը:
5. Մակոլեյ Կալկինը խումբ է ստեղծել, որը երգում է միայն երգեր պիցցայի մասին
Խումբն այդպես էլ կոչվում է՝ The Pizza Underground: Խումբն իր համերգները տալիս է նորաձև բարերում, միանգամայն անվճար:
6. Մեթյու ՄաքԿոնահին տառապում է տարօրինակ ֆոբիայով
Մարդկության փրկիչը և Տիեզերքի քաջարի նվաճողը կյանքում վախենում է պտտվող դռներից և չի սիրում այն պահը, երբ պետք է մեքենայով մտնի մութ թունել:
7. Ստվարաթղթե Դենի ԴեՎիտո
Դպրոցի աշակերտուհին՝ Էլիսոն Կլոս անունով, չիմանալով՝ ում հետ գնալ ավարտական հանդեսին, իր հետ վերցրել է ստվարաթղթե Դենի ԴեՎիտոյին, իսկ վերջինս պարտքի տակ չի մնացել:
Այս պատմությունից հետո Դենի ԴեՎիտոն «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» սերիալի նկարահանումների ժամանակ իր հետ հրապարակ էր տանում ստվարաթղթե Էլիսոն Կլոսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը