Արարատի մարզի Վեդի համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,16%

Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման համամասնական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ 63,16%-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։

Այդ ընտրություններին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Տեսանյութեր

Լրահոս