Պետությունը սնանկացման է տանում երշիկագործներին

168.am-ի տեղեկություններով՝  Հայաստանում երշիկեղենի վաճառքի ծավալները կրճատվել 40-50%-ով: Հայաստանյան երշիկագործները մասնավոր զրույցներում բողոքում են, որ արտադրության ՏՄՄՊՀ-ի կողմից խախտումների վերաբերյալ վերջին հրապարակումները բացասաբար են ազդել թե խախտում կատարած ընկերությունների, թե այն ընկերությունների վրա, որոնց անունն այդ ցանկում չկար։

Հիշեցնենք, որ ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ հայկական երշիկի որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս։ Այդ 16%-ը ոչ թե «տեղական տավարի կամ խոզի բարձրորակ միս» է, ինչպես նշվում է փաթեթավորման վրա, այլ ներկրված գոմեշի միս։

Ուշագրավն այն է, որ երշիկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերություններն իրենց դժգոհությունների մասին չեն բարձրաձայնում՝ թերևս ելնելով այն մտավախությունից, որ դա կարող է մեծացնել խուճապը և ավելի վատ հետևանքներ ունենալ իրենց գործունեության համար։

168.am-ը փորձեց զրուցել երշիկ արտադրող  մի քանի ընկերությունների հետ: Նրանց մի մասը նշեց, իրավասու են պատասխանել միայն տնօրենները, ովքեր այդ պահին տեղում չէին:   Հաջողվեց զրուցել երշիկ արտադրող երկու ընկերությունների հետ: «Աթենք» մսի վերամշակման կոմբինատից հայտնեցին, որ  երշիկի վաճառքի ծավալները չեն նվազել:  «Բարի սամարացի» ընկերությունից էլ հայտնեցին, որ վաճառքի ծավալների նվազման հետ կապված չկա: Ավելին՝ ընկերության աշխատակիցներից մեկը հայտնեց, որ ամանորի հետ կապված էլ երշիկի վաճառքի ծավալներն ավելացել են:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս