Գլխավոր դատախազն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Աննա Վարդապետյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին ու պատվիրակության ներկայացուցիչներին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների ոլորտային կառույցների միջև համագործակցության զարգացումը:

Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հանդիպման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու պատրաստակամության համար:

Իրանի նախարարը բարձր է գնահատել ՀՀ գլխավոր դատախազի ջանքերը՝ ուղղված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և այս համատեքստում անդրադարձել է հետախուզվողների հանձնման, իրավական օգնության ապահովմանը վերաբերող մի շարք հարցերի:

Տեսանյութեր

Լրահոս