
Բացահայտվել է Մերկելի վիրավորական մականունը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Կամալա Հարիսը իր «107 օր» հուշագրությունում պատմել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցի մասին, որի ընթացքում վերջինս բացահայտել է իր վիրավորական մականունը։ Այս մասին հաղորդում է RBC-ն։
Հարիսի խոսքով՝ իրենց զրույցը տեղի է ունեցել 2021 թվականին Միացյալ Նահանգներում։
Մերկելը պատմել է, որ կուսակիցները իրեն վիրավորական մականուն են տվել, և արտաբերել է այդ բառը գերմաներեն։
Կանցլերի թարգմանիչը Հարիսին բացատրել է, որ դա նշանակում է «շատ տգեղ թռչուն»:
«Սկզբում դա ինձ համար շատ ցավոտ և տհաճ էր…», – ասել է Մերկելը: