Թուրք ջրասուզորդները նամազ են արել ջրի տակ

Թուրքիայի Մուղլա նահանգում գտնվող Սարըյարլար գյուղում, որն առափնյա է Էգեյան ծովին հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Սաքարյա Սերդիվան ստորջրյա խմբի ջրասուզորդները, Էգեյան ծովում ջրասուզվելիս, նամազ են արել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նամազի տեսանյութը լայնորեն տարածվել է սոց ցանցերում։Խմբի անդամները նշել են, որ նման ակցիան նախատեսված է ցույց տալու համար, որ նամազը կարող է կատարվել բոլոր պայմաններում։

Նրանք նշել են, որ նամազը բաց թողնելու համար արդարացում չկա և այն պետք է կատարվի թե՛ ջրում, թե՛ ցամաքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930