NASA-ի անօդաչու ուղղաթիռն առաջին թռիչքն է կատարել Մարսի վրա
NASA-ի Ingenuity անօդաչու ուղղաթիռը հաջողությամբ առաջին փորձնական թռիչքն է կատարել Մարսի վրա: Այդ մասին վկայում է NASA-ի կայքով իրականացվող հեռարձակումը։
«Ingenuity-ը կատարել է իր առաջին թռիչքը՝ ուժային կայանքով թռչող սարքի առաջին թռիչքը այլ մոլորակի վրա»,-ասվում է գերատեսչության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Անցկացված փորձարկման մասին տվյալները Երկրի վրա ստացվել են դրա ավարտվելուց իմ քանի ժամ անց: Սկզբում սարքի արձակումը պլանավորվել էր ապրիլի 8-ից ոչ շուտ, սակայն այն մի քանի անգամ տեղափոխել են:
NASA-ում նշել են, որ ուղղաթիռի պատրաստումը կտեւի շուրջ վեց օր. այդ ժամանակաշրջանում Perseverance մարսագնացը պետք է դրոնը հասցնի մեկնարկի վայր, իսկ մասնագետներն ստուգեն բոլոր համակարգերի աշխատանքը:
Ապրիլի 9-ին պտուտակների գերարագ պտուտագցման պլանային թեստը ցույց է տվել, որ հրահանգներն ստացվում են ոչ ճիշտ կարգով, սակայն ինժեներները կարողացել են գտնել խնդրի լուծումը: Ingenuity ուղղաթիռը Մարս է ժամանել փետրվարին, այն Perseverance-ի առաքելության մի մասն է: Ինչպես ակնկալում են NASA-ում, այն հետեւելու է սարքի փորձարկմանը եւ Երկիր է հաղորդելու թեստային թռիչքի ընթացքում ստացված լուսանկարներն ու այլ տվյալներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: