«Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Ցանցի հաղորդագրության մեջ նաև նշված է.
«Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:
Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից:
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին և ողջ անձնակազմի անունից վստահեցնում ենք, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու և հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը:
Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք:
#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ»։