Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն այցելել են Իրանի երկրորդ վիճելի օբյեկտ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունն այցելել է Իրանի երկրորդ վիճելի օբյեկտ, որտեղ գործակալությունը կասկածում էր, թե չհայտարարված միջուկային նյութ է պահվում: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը։

«ՄԱԳԱՏԷ-ի նշած միջուկային օբյեկտների անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցերի լուծման շուրջն Իրանի հետ կնքված համաձայնագրի շրջանակում գործակալությունն այս շաբաթ ստացել է երկրի երկրորդ օբյեկտ այցելելու հնարավորություն, որտեղ նմուշներ է վեցրել շրջակա միջավայրի օբյեկտներից»,- ասված է փաստաթղթում:

Գործակալության տեսուչներն առաջին օբյեկտ են այցելել սեպտեմբերի 4-ին: Թե դրանք հատկապես ինչ օբյեկտներ են, չի նշվում:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ համատեղ հայտարարության մեջ հայտնել է, որ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի արդյունքներով երկուստեք կարգավորել են երկու վիճելի օբյեկտներ այցի հնարավորության հարցը եւ համաձայնեցրել են տեսչական ստուգումների օրերը: Բացի դրանից, ՄԱԳԱՏԷ-ն հավաստիացրել է, որ ինքն Իրանին լրացուցիչ հարցեր եւ նրանից պահանջներ չունի այլ օբյեկտներ այցելելու հնարավորության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս