Բաժիններ՝

Գեներալը պատմել է Սիրիայում Ռուսաստանի ռազմակայանների մասին

Սիրիական Հմեյմիմում եւ Տարտուսում տեղակայված ռազմակայանները Ռուսաստանի համար շահավետ են ոչ միայն ռազմական եւ քաղաքական, այլեւ տնտեսական տեսակետից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի նախկին պետ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Սերգեյ Չվարկովը: Նա «բացառիկ կարեւոր է» համարել Սիրիայում Ռուսաստանի ռազմակայանների առկայությունը:

«ՌԴ-ի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները հարկ է ճանաչել հիմնավորված եւ ճիշտ, որպեսզի այնտեղ տարբեր լիբերալ տնտեսագետներ չփորձեն հայտարարել տվյալ որոշումների չափազանց ծախսատարության մասին: Եթե տվյալ խնդրին մոտենանք համակարգված ձեւով, քաղաքական շահավետության մասին չեմ խոսի, բայց նաեւ Սիրիայում ռազմակայաննների տեղակայման տնտեսական նպատակահարմարությունն է դառնում ակներեւ»,-ասել է Չվարկովը, որը կենտրոնը գլխավորել է 2016 թվականին: Նա պարզաբանել է, որ խոսքն առաջին հերթին նավթագազային սեկտորի, գյուղատնտեսության եւ լոգիստիկայի մասին է: «Հարկավոր է միայն ներքաշվել այդ խնդրի մեջ: Բայց ջուրը ջրաղացին լցնելը միշտ չէ, որ ալյուր ստանալ է նշանակում: Պարզապես հացահատիկ է հարկավոր»,-հավելել է գեներալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս