«Ասել եմ՝ հա, տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն  երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:

«Մենք՝ կանայքս պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա է, որ այս դժվարին պահին ես ուզում եմ լինել արցախահայության կողքին: Այս ընթացքում պետք է հնարավորինս ամուր լինենք: Չեմ կասկածում արցախցի կնոջ, առհասարակ հայ կնոջ ամրության վրա, ես ուղղակի ուզում եմ այստեղ իմ ներկայությամբ էլ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ համոզվի, որ չենք տատանվի, չենք  վախենա և այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու՝ ուշ թե շուտ: Սա իմ համոզմունքն է»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ պահը պատմական պահ է, և պետք է առաջին հերթին հույսներս դնենք մեր վրա:

«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասաց, որ մեր տղան էլ որպես պահեստազոր պետք է գնա դիրքեր: Ստեփանակերտ գալու ճանապարհին որդուս ասել եմ. «Լավ իմացի, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»: Սա ասել եմ առաջիկա ամբողջ կյանքի համար: Ոչ մի հանգամանք իմ մեջ որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել, ո´չ այսօր, ո´չ մի տարի, ո´չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր-հազարներից մեկն եմ որպես կին և մայր և դա է մեր հաղթանակը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր  Մետաքսյա Հակոբյանը հանդիպմանը խոսել է արցախցու բնավորության և կամային հատկանիշների մասին՝ շեշտելով, որ այս անգամն էլ բացառություն չէ և դժվար պահերին արցախցին միշտ համախմբվում է: Առավել ևս կանայք, բոլորը մի  ընտանիքի պես են, չկա իմ երեխա, քո երեխա, կան՝ մեր երեխաները, մեր ընտանիքները: Բոլորի տներից զինվորներ կան հենց հիմա սահմանին՝ մեկի ամուսինը, մյուսի եղբայրը, որդին, և այդ կանայք որևէ վայրկյան չեն ընկճվել, բոլորը վստահ են, որ մենք հաղթելու ենք և այս պատերազմում մենք հաստատ վերջին փամփուշտն ենք կրակելու և միանշանակ հաղթելու ենք: Մենք ուղղակի դատապարտված ենք դա անելու: Այլ տարբերակ չունենք»:

«Ազատ Հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանն էլ շեշտել է, որ կանայք ամուր կանգնած են, ոչ մի րոպե անգամ չեն ցանկանում ո´չ զիջել, թեկուզ ընկճվել: «Չկա նման բան, մենք միշտ կանգուն ենք  և պատրաստ ենք մինչև վերջ գնալու»:

«Ինչպես ասում են տղամարդու թիկունքն ամուր պետք է լինի: Այսօր տղամարդու թիկունքը մենք ենք՝ կանայք: Պարտավոր ենք լինել ամուր, պարտավոր ենք լինել համախմբված և սա է մեր ուժը, մենք ուժեղ ենք միասին: Ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր այցելության համար: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այս անգամ էլ աստված կօգնի, հաղթանակը կլինի մերը: Սա ժամանակավոր փորձություն է, ժամանակավոր դժվարություններ ենք, որոնք մենք պետք է հաղթահարենք պատվով, միասին, համախմբված: Աստված օրհնի մեր զինվորներին»,- ասել է «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Կարինա Աթայանը:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

For ENG scroll down«Տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»։ Արցախի ԱԺ-ում կին պատգամավորների հետ հանդիպման ժամանակ խնդրանք հնչեց՝ դիմել աշխարհին, որպեսզի մեզ օգնեն այս պատերազմում։ Տեսանյութում պատասխանս է։ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ“I worship you, my son, but you must know that there is no greater honor than to die for your homeland.”During my meeting with the women MPs in the Parliament of Artsakh, I was asked to make a plea to the world to help us in this war. My response is in the following video. #WeWillWin

Gepostet von Anna Hakobyan am Dienstag, 29. September 2020

Տեսանյութեր

Լրահոս