Բաժիններ՝

Չեխիայում կվերականգնեն արտակարգ դրության ռեժիմը կորոնավիրուսի տարածման պատճառով

Չեխիայի կառավարությունը սեպտեմբերի 30-ին կայանալիք արտահերթ նիստում պետք է որոշում ընդունի կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմի վերականգնման վերաբերյալ: Սեպտեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել է նախարարների կաբիենտի ղեկավար Անդրեյ Բաբիշը։

«Չորեքշաբթի օրը ես նշանակել եմ կառավարության արտահերթ նիստ, որտեղ մենք, առողջապահության նախարար Ռոման Պրիմուլայի առաջարկությամբ, պետք է հավանություն տանք արտակարգ դության ռեժիմի սահմանմանը,- ընդգծել է վարչապետը:- Համաճարակաբանական իրավիճակը հանրապետությունում խիստ անհանգստություն է հարուցում: Դա (մարտի 12-ից մինչեւ մայիսի 17-ը գործած արտակարգ դրության ռեժիմի վերականգնումը – ծանոթ. խմբ.) անհրաժեշտություն է»:

Հանրապետության խորհրդարանի ստորին պալատը, որտեղ կառավարությունը հենվում է պատգամավորների մեծամասնության աջակցության վրա, ինչպես կարծում են Պրահայի քաղաքագետները, առանց ուշացումների կհաստատեն իշխանությունների նախաձեռնությունը, որոնք նպատակամղված են կորնավիրուսի դեմ պայքարի խիստ միջոցների իրականացմանը:

Ընդդիմության ներկայացուցիչները նույնպես արտահայտվում են արտակարգ դրության ռեժիմի վերականգնման օգտին: Համավարակի սկզբից ի վեր Չեխիայում, որի բնակչությունը կազմում է շուրջ 10,7 միլիոն, ախտահարվածների ընդհանուր թիվը կազմում է 65 883: Անցած գրեթե յոթ ամսում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է Չեխիայի 618 բնակիչ:

Այդ թիվը 12-ով աճել է նախորդ օրվա համեմատությամբ: Առողջացել է 31 799 քաղաքացի: Այս պահին հանրապետությունում բուժում է անցնում 33 466 կորոնավիրուսով հիվանդ: Դա ռեկորդային ցուցանիշ է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Հոսպիտալացված է 820 հիվանդ: Նրանցից 187-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս