Հայտնի է դարձել, թե Netflix-ում ինչի վրա են աշխատում Մեգան Մարքլը և արքայազն Հարրին
Netflix-ի ներկայացուցիչը հաստատել է, որ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին արդեն սկսել են աշխատանքը մի քանի նախագծերի վրա: Այդ մասին հաղորդել է Radio Times-ը:
Սթրիմինգային ծառայության աշխատակցի խոսքով՝ դա «վավերագրական ֆիլմ է բնության եւ այն կանանց վերաբերյալ անիմացիոն սերիալի մասին, որոնց պատմությունները ոգեւորում են»: Նա ճշտել է, որ մանրամասների մասին առայժմ վաղ է խոսել:
Դրա հետ մեկտեղ The Sun-ը հաղորդել է, որ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին դառնալու են Netflix-ի ռեալիթի-շոուի հերոսները:
Թերթի տեղեկատվության համաձայն, նրանք խցիկների հսկողության ներքո են գտնվելու երեք ամիս, բայց սերիաների մեծ մասը նվիրված է լինելու նրանց բարեգործական գործունեությանը, այլ ոչ թե կյանքին՝ փակ դռների ետեւում:
Ամսվա սկզբին հայտնի է դարձել, որ Սասեքսի դուքսը եւ դքսուհին Netflix-ի հետ պարտավորագիր են ստորագրել վավերագրական ֆիլմեր եւ սերիալներ, ինչպես նաեւ մեծահասակների ու երեխաների համար գեղարվեստական կինոնկարներ ու հեռուստածրագրեր արտադրելու շուրջ: Նշվել է նաեւ, որ ամուսինիները չեն պատրաստվում հայտնվել կադրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: