«Նիկոլական ագիտպրոպին թվում է, թե հնարավոր է գոմի վերածված կրթության ոլորտի հարցը թաղել ընդդիմություն ներկայացող մի անպատրաստ պատգամավորի եթերում «վրաերթի» ենթարկելով»
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/Mihran-Hakobyan-2.jpg)
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրթության համակարգը խայտառակ իրավիճակի հասցրած ԿԳՄՍ նախարարի ու նախարարի տեղակալների դեմքը փրկելու համար Նիկոլ Փաշինյանի ագիտպրոպը հանրության գումարներով գործող լրատվամիտջոցի եթեր է հրավիրում մի անպատրաստ պատգամավորի ու հարցազրույցը վերածում փողոցային էժան խոսակցության: Նիկոլական ագիտպրոպին թվում է, թե հնարավոր է գոմի վերածված կրթության ոլորտի հարցը թաղել ընդդիմություն ներկայացող մի անպատրաստ պատգամավորի եթերում «վրաերթի» ենթարկելով:
Իսկ ով չգիտի, որ ընդդիմությունն ու քաղաքական և մասնագիտական ինտելեկտն այսօր ԱԺ շենքից դուրս են, ով չգիտի, որ Նիկոլ Փաշինյանն իր համար հարմար խորհրդարան է ստեղծել, որի դերը հավսար-զգաստով քվեարկելն է, մեկ-մեկ էլ տեսարանի համար ծեծվելն ու հայհոյվելը: Սոցիալական ցանցերի դարում Նիկոլ Փաշինյանին թվում է, թե կարելի է ֆեյք ընդդիմություն ձևավորել ու այդ ֆեյք ընդդիմությանը բառի բուն և եթերային իմաստով «ծեծելով»` քաղաքական գործընթացի և բանավեճի պատրանք ստեղծել, «բանավեճի արդյունքում» ֆեյք հաղթողներ ու պարտվողներ ներկայացնել հանրությանը:
Մինչդեռ հիմա արդեն մարդիկ ոչ տհաս են, ոչ էլ կույր են: Մարդիկ շատ լավ հասկանում են, թե ով՝ ով է, և ով՝ ինչի մասին է: Իսկ ով կարծում է, թե ֆեյք իրականություն փչելով կարող է հաջողության հասնել միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքում, դատապարտված է քաղաքական ոչնչացման: Դա ես չեմ ասում, քաղաքագիտությունն ու սոցիոլոգիան են ասում:
#Քիչ_մնաց_կհամոզվեք»։
Կրթության համակարգը խայտառակ իրավիճակի հասցրած ԿԳՄՍ նախարարի ու նախարարի տեղակալների դեմքը փրկելու համար Նիկոլ Փաշինյանի…
Gepostet von Mihran Hakobyan am Dienstag, 15. September 2020