Բաժիններ՝

Գուտերեշը կոչ է արել չեղարկել պատժամիջոցները, որոնք երկրներին խանգարում են պայքարել COVID-19-ի դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է գալիս այն պատժամիջոցները չեղարկելու օգտին, որոնք պետություններին խանգարում են պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։

«Ինչպես, հնարավոր է, դուք գիտեք, 2020 թվականի մարտի 24-ի իր հայտարարության մեջ, որը ես լիովին պաշտպանում եմ, Միշել Բաչելետը (ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության ղեկավար) կոչ է արել վերանայել լայն սեկտորալ պատժամիջոցներն այն երկրներում, որոնք բախվել են կորոնավիրուսի համավարակի հետ՝ խուսափելու համար դրանցում բուժհամակարգի կոլապսից»,-ասել է Գուտերեշը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Երբ ես մարտի 26-ին դիմեցի «Քսանյակի խմբին», ես նույնպես պատժամիջոցները չեղարկելու կոչ արեցի, որոնք կարող են վնասել համավարակի դեմ պայքարելու երկրների կարողությանը»,-հավելել է նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան (ԳԱ) բանաձեւ էր ընդունել կորոնավիրուսի համավարակի դեմ համալիր պայքարի մասին: Այն ընդունում է, որ COVID-19-ի համավարակը մեծագույն գլոբալ խնդիրներից մեկն է ՄԱԿ-ի պատմության մեջ:

Տեքստի համաձայն, ՄԱԿ-ի ԳԱ-ն «պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ այն բոլոր միակողմանի տնտեսական, ֆինանսական եւ առեւտրական միջոցառումների գործարկումից ու կիրառումից, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ խոչընդոտում են լիակատար տնտեսական ու սոցիալական զարգացման ապահովմանը, հատկապես զարգացող երկրներում»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 28,9 միլիոն դեպք, ավելի քան 922 հազար մարդ մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս