Ինդոնեզիայում հանցավոր խմբավորումների պարագլուխներին կներգրավեն դիմակներ կրելը վերահսկելու համար
Ինդոնեզիայի իրավապահ մամինները մտադիր են հանցավոր խմբավորումների պարագլուխներին ներգրավել կանոնների կատարման վերահսկողության համար կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով: Ինչպես սեպտեմբերի 15-ին գրել է The Jakarta Post թերթը, այդ պլանը խորհրդարանում ներկայացրել է ազգային ոստիկանության ղեկավարի տեղակալ Գատոտ Փրամոնոն։
«Մենք նրանց ծառայության չենք վարձում, այլ պարզապես հեղինակավոր պարագլուխներին ներգրավում ենք համավակի տարածումը կանխելու որոշակի խնդիրների համար»,- պարզաբանել է ոստիկանը:
Նրա խոսքով՝ «գաղտնիք չէ, որ գործունեության որոշակի ոլորտներ օրինակ՝ շուկաները, կայանատեղերը վերահսկում են մաֆիական կառույցները, ուստի նրանք կարող են նաեւ ապահովել այնտեղ որոշակի կանոնների պահպանումը»:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է դիմակներ կրելուն եւ սոցիալական հեռավորության պահպանմանը: Միաժամանակ ոստիկանության ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ «իրավապահ մարմինների աշխատակիցները եւ զինծառայողները կհտեւեն, որպեսզի հանցավոր խմբավորումների անդամները չխախտեն մարդու իրավունքները բնակիչներին վերահսկելիս»: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ինդոնեզիայում ախտահարվածների թվի, ինչպես նաեւ կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացու վախճանների մշտական աճ է նկատվում:
Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Ջակարտայում, որտեղ սեպտեմբերի 14-ից վերստին խիստ սոցիալ-տնտեսական սահմանափակումներ են սահմանվել: Ընդամենը համավարակի պահից ի վեր երկրում հաստատվել է COVID-19-ով վարակման ավելի քան 221 հազար դեպք, 8,8 հազարից ավելի մարդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: