Բաժիններ՝

Հայտնի է աշխարհի ամենաժողովրդական հավելվածը

Կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման TikTok ծառայությունն աշխարհի ամենաժողովրդական հավելվածն է: TikTok-ն այս տարվա օգոստոսին դարձել է ամենաշատ ներբեռնված բջջային հավելվածը, գրում է Sensor Tower-ը:

TikTok-ը ներբեռնումների թվով առաջատարն է՝ ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում:

Միայն օգոստոսին ծրագիրը ներբեռնվել է 63.3 միլիոն անգամ: Ամենից շատ՝ Բրազիլիայում և Ինդոնեզիայում:

Apple օգտագործողների շրջանում երկրորդ տեղը զբաղեցրել է ZOOM-ը, իսկ Android-ից օգտվողների շրջանում՝ Snack Video-ն (TikTok-ի անալոգը):

Առաջատարների շարքում են նաև Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս