Բարենցի ծովում վարժանքներ են անցկացվել ատոմային սուզանավերի մասնակցությամբ
Հյուսիսային նավատորմի բազմանպատակային ատոմային սուզանավը Բարենցի ծովում վարժանքների շրջանակներում հականավային հրթիռով հրաձգություն է կատարել ընդջրյա թիրախի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է նավատորմի մամուլի ծառայությունը:
«Սուզանավորդներին դիմադրություն է ցույց տվել Հյուսիսային նավատորմի ընդջրյա ուժերի մեկ այլ միավորման բազմանպատակային հածանավային ատոմային սուզանավի անձնակազմը, որը նույնպես նշանակել է հրթիռային ընդջրյա զենքի կիրառում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սուզանավից հրաձգությունն անցկացվել է ընդջրյա հրթիռով՝ առանց մարտական մասի:
Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Բարենցի ծովում Հյուսիսային նավատորմի ատոմային սուզանավերի անձնակազմերը կատարելագործել են ընդջրյա թիրախի վրա տորպեդային հրաձգությունը մենամարտի տարբերակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: