Բաժիններ՝

Remington Outdoor զինագործական հոլդինգը սնանկության դիմում է ներկայացրել. Bloomberg

Remington Outdoor հոլդինգը, որի մեջ էմտնում ԱՄՆ-ի՝ հրազեն եւ ռազմամթերք արտադրող հնագույն եւ խոշորագույն ընկերություններից մեկը՝ Remington Arms-ը, հուլիսի 27-ին սնանկության դիմում է ներկայացրել: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ փաստաթղթերը ներկայացվել են Ալաբամայի նահանգի դատարան:

Պատճառ են նշված Remington Outdoor-ի բարձր պարտքի հանձնառությունները վարկատուների հանդեպ: Համապատասխան դիմում ներկայացնելն ընկերության վաճառքի գործընթացի մի մասին է, ճշտել է Bloomberg-ը: Դա արդեն Remington Outdoor-ի երկրորդ սնանկացումն է երկու տարվա ընթացքում: 2018 թվականին ընկերությունն այս ընթացակարգը նախաձեռնել էր կուտակված պարտքերի պատճառով, ինչպես նաեւ 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրափի հաղթանակից հետո հրազենի վաճառքների անկման ֆոնին: Ի տարբերություն դեմոկրատներից իր մրցակից Հիլարի Քլինթոնի եւ Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամայի, նա հանդես է գալիս հրազենի շրջանառության հարցում սահմանափակումների դեմ:

Այդ առնչությամբ ամերիկացիները, չվախենալով զենքի ձեռքբերման կանոնների խստացումից, վերջին տարիներին այնքան էլ ակտիվորեն չեն զենք գնում, ինչպես նախկինում: Սակայն այժմ, ինչպես ընդգծել է գործակալությունը, իրավիճակը փոքր-ինչ այլ է. ոստիկանության կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշությունից փետրվարից երկրում հրազենի վաճառքների ծավալների ավելացում է նկատվում: Այնուամենայնիվ, դա չկարողացավ կանխել ընկերության սնանակցումը: Remington Arms-ը հիմնվել է 1816 թվականին: Ընկերության զենքն օգտագործվել է XIX – XX դարերի շատ զինված հակամարտություններում, այդ թվում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմներում, ինչպես նաեւ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս