53-ամյա կինը բացահայտել է երիտասարդության իր գաղտնիքը

«Հավերժ երիտասարդ» 53-ամյա Էլիզաբեթ Ռեզնիկը բացահայտել է երիտասարդության իր գաղտնիքը:

Ինչպես գրում է The Mirror-ը, ամերիկուհին երիտասարդ հասակում լավ կազմվածք է ունեցել, բայց մոտ 30 տարեկանում՝ ծննդաբերություններից հետո նրա կազմվածքը փոխվել է և առաջացել են մաշկի խնդիրներ: Նրան չեն օգնել դիետաները, դեղամիջոցները և նույնիսկ բուսակերությունը:

Այդ ժամանակ Էլիզաբեթը լսել է պալեոլիթյան դիետայի մասին: Վերջինիս սկզբունքն այն է, որ պետք է ուտել միայն այն մթերքները, որոնք, ենթադրաբար, հասանելի կլինեին քարանձավի բնակիչների համար:

Այդ ժամանակ Ռեզնիկը հրաժարվել է հացահատիկից, կաթնամթերքից և շաքարից, նրա մաշկը մաքրվել է և նա սկսել է տանը զբաղվել սպորտով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս