Բռնցքամարտիկներն Աբովյանում բացօթյա մարզում են անցկացրել
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ 10 օրը մեկ բացօթյա մարզում է անցկացնում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մեհրաբյանը փաստեց, որ մարզիկները հիմնականում մարզվում են իրենց անհատական մարզիչների մոտ, սակայն պարբերաբար անցկացնում են ընդհանուր մարզում բնության գրկում, այնուհետը Աբովյանի մարզաբազայի դահլիճում` սոցիալական հեռավորություն պահպանելով:
«Ես հետևում են նրանց մարզումներին, ովքեր առաջիկայում պետք է մասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Աբովյանում կայացած այս մարզումն էլ բնության գրկում էր` պահանջված կանոնների պահպանմամբ»,-ասաց մարզիչը: Մարզիկներն իրենց մարզումները կշարունակեն կազմակերպել անձնական մարզիչների հետ: