ԱԺ-ն առաջին ընթերցմամբ լրացրեց  և փոփոխեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը

Ազգային ժողովը Կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: 92 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց նախագիծը:

Արտահերթ նիստը կշարունակվի  15:30-ից հետո՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

Կառավարությունն առաջարկում է դիմակ չկրելու տուգանքի չափը 100-250.000 դրամից դարձնել 10.000 դրամ:

Ըստ գործող օրենքի՝ փակ տարածքների դեպքում դիմակ չկրելը նախատեսում է պատասխանատվություն. այդ դեպքում տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն 100-300.000 դրամի չափով: Այսինքն՝ փակ տարածքներում դիմակ կրելու համար պատասխանատու են տնտեսվարողները, որոնք պետք է արգելեն առանց դիմակի անձանց մուտքն  իրենց տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031