Առաջին մրցակիցները հայտնի են
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում հայտնի է:
Մրցաշարի մեկնարկում Արոնյանը կմրցի Իրանը ներկայացնող շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայի հետ:
Ահա մյուս զույգերը. Կարլսեն-Գրիշչուկ, Լիժեն-Դուբով, Նակամուրա-Կարյակին, Յանգյի-Սո, Վեյ-Դուդա:
Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, կմրցեն արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: