Քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու հարցը. Նիկոլ Փաշինյան

«Հանրաքվեի շրջանում նույնպես մտադրվել էինք քննարկումների արդյունքում դիմելու Վենետիկի հանձնաժողովին: Հիմա տեսեք, կորոնավիրուսի հետ կապված ես մոտավորապես 10 օր առաջ հայտարարեցի, որ մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մեկ տարի այդ համաճարակը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ տարի մենք հանրաքվե չենք կարողանալու անել»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հետևյալ հարցերին՝ նախ՝ ինչո՞ւ որոշեցին ՍԴ-ի ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցեր ուղղել Վենետիկի հանձնաժողովին, և արդյո՞ք քննարկում են այդ ճգնաժամը խորհրդարանում լուծելու տարբերակը:

Վարչապետի խոսքով՝ արդեն հայտարարել են, որ քաղաքական որևէ շահ չի կարող իրենց կողմից ավելի բարձր դասվել, քան հանրային առողջության շահերը: Ինչը ենթադրում է, որ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հանրաքվե անելն անհնար է:

«Մյուս կողմից՝ մենք չենք կարող սպասել ՍԴ-ի իրավիճակի լուծմանը՝ մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի: Եթե պետք է սպասենք, էհ, հեն ա, մենք Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, էդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին կարող է դրվել հանրաքվեի: Այսինքն՝ մի տեսակ էդ պրոցեսն անիմաստ է դառնում, մենք մտածում էինք՝ այս տարի էս հանրաքվեն անենք, հետո 2023 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կանենք էն մյուսը: Սակայն համաճարակի բերած փոփոխություններով էդ ժամանակացույցը չի ստացվում: Հետևաբար՝ դիմել ենք Վենետիկի հանձնաժողով, և այո, քննարկվում է առնվազն ՍԴ-ի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը»,- շեշտեց վարչապետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս