Բաժիններ՝

«Իսկ ի՞նչ որոշումներ էր ընդունում 57 թվին ՀՍՍՀ Գերագույն դատարանը ու ինչ՝ այսօրվա Վճռաբեկը». Գոռ Հովհաննիսյան

երմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

In dubio pro reo ( կասկածի դեպքում հօգուտ ամբաստանյալի) սկզբունքի ճիշտ կիրառումը

Ա-ն գողության պահին անակնկալի է գալիս տանտիրոջ հայտնվելուց ու դիմում է փախուստի։ Երբ նա նկատում է, որ հետապնդվում է տանտիրոջ կողմից, հանում է ատրճանակն ու իրար հետևից արձակում երեք կրակոց։ Հետապնդողը մահացու վիրավորվում է արձակված գնդակներից մեկով։ Հնարավոր չի լինում պարզել, թե մահը որ գնդակից է վրա հասել։ Ա-ն անհերքելիորեն խոստովանում է, որ 1-ին ու 3-րդ կրակոցներն արձակել է նպատակադրված կերպով, 2-րդ կրակոցը, հակառակը, արձակվել է պատահաբար։ Երկրամասային դատարանը, կիրառելով in dubio pro reo սկզբունքը, ամբաստանյալին դատապարտում է սպանության փորձի համար (1-ին և 3-րդ կրակոցներ)՝ անզգույշ սպանության համակցությամբ (2-րդ կրակոց)։

Այս դատավճիռը ճիշտ կլիներ, եթե in dubio pro reo սկզբունքը լիներ ապացուցման կանոն։ Այն հանգամանքը, որ մահացու է եղել 2-րդ կրակոցը, ամբաստանյալի համար կլիներ ամենաձեռնտու տարբերակը։

Գերմանիայի Դաշնային գերագույն դատարանն արդարացիորեն բեկանում է երկրամասային դատարանի դատավճիռը և in dubio pro reo սկզբունքը կիրառում է միայն առանձին հանցակազմերի նկատմամբ։ Այսպես, 1-ին և 3-րդ կրակոցների դեպքում բացառվում է ավարտված սպանությունը, որովհետև հնարավոր է, որ մահացու եղել է 2-րդ կրակոցը։ Այս դեպքում մնում է սպանության փորձի համար պատասխանատվությունը։ Բայց բացառվում է նաև պատասխանատվությունն անզգույշ սպանության համար, որովհետև դրա դեպքում կրկին հօգուտ ամբաստանյալի պետք է ենթադրել, որ գուցե մահացու է եղել 1-ին կամ 3-րդ կրակոցը։ Եթե 2-րդ կրակոցը մահացու չի եղել, ապա բացառվում է պատասխանատվությունն անզգույշ սպանության համար։ Հետևաբար, ամբաստանյալը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն սպանության փորձի համար (ինչքան էլ որ հետապնդողը մահացել է)։

Ու այս որոշումը Գերագույն դատարանն ընդունել է 1957 թվականին (տես BGH NJW 1957, 1643 f.):

Հ.Գ. Իսկ ի՞նչ որոշումներ էր ընդունում 57 թվին ՀՍՍՀ Գերագույն դատարանը ու ինչ՝ այսօրվա Վճռաբեկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս