Ինչպես հասկանալ Արայիկ Հարությունյանի տեղակալի ուղիղ հովանավորչության  առկայության կասկածը. Աննա Կոստանյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի համոզմամբ՝ Հայաստանում կրթական համակարգը կոլապսի մեջ է, որը լրջագույն խնդիր է հենց ոլորտի պատասխանատուի համար:

Ըստ պատգամավորի՝ այդ կոլապսի ապացույցն է օրինակ այն, որ մինչև հիմա Երևանի պետական տնտեսագիտական և Երևանի պետական համալսարաններում օրենքի խախտմամբ շարունակում են պաշտոնավարել ռեկտորների պաշտոնակատարները:

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ոլորտի պատասխանատուն կամ ինչ-որ առումով ճնշված է, կաշկանդված, կամ նրա շուրջը ոչ ճիշտ կադրեր են հավաքվել ու հավաքվում, այլապես ինչպե՞ս կարող ենք բացատրել  այս երկու տարիների ընթացքում նախարարի տեղակալների այսքան հաճախ փոփոխությունները, այս պահին էլ գործող տեղակալի շուջ ինտրիգները, կամ ուղիղ հովանավորչության առկայության կասկածը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Հայաստանում բարձրագույն կրթության ռեֆորմը կաղում է, իսկ պատասխանատուներն էլ չունեն ո՛չ ռազմավարություն, ո՛չ էլ կարողանում են իրենց առաջ  դրված խնդիրները լուծել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս