Բաժիններ՝

«Նեմրա» ռոք խումբը հանդես կգա առցանց «ոչ Պաշտոնական» համերգով

«Նեմրա» ռոք խումբն իր լավագույն ստեղծագործությունները կներկայացնի «ոչ Պաշտոնական» համերգի շրջանակում, որն առցանց կհեռարձակվի մայիսի 4-ին, ժամը 20:00-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում:

ՀՀ կառավարությունն իրականացնում է «ոչ Պաշտոնական» համերգները՝ փորձելով հետաքրքիր դարձնել կորոնավիրուսի տարածման պատճառով մեկուսացած քաղաքացիների առօրյան:

Նախաձեռնության շրջանակում ելույթներ են ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Արտո Թունջբոյաջյանը, Armenian Navy Band-ը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, «Բամբիռ» և «Լավ էլի» խմբերը, «Գաթա» բենդը և Լևոն Մալխասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս