Բաժիններ՝

Կարճաղբյուր գյուղում կատարված գողությունը բացահայտվել է

Ապրիլի 30-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի տներից մեկի բակից գերաններ են գողացել և կտրել տեսախցիկի մալուխները։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ փայտյա հենասյունից բացի, տանը կից կիսակառույց շինությունից գողացել են նաև 30 ամրան, 150 մետր եռակողմ երկաթյա ձող, 100 մետր անկյունակ, իսկ անասնագոմից՝ 60 մետր գազի խողովակ։ Տուժողին պատճառվել էր 1.500.000 դրամի վնաս:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 9-ին, ժամը 20.25-ի սահմաններում, գողությունը կատարել է նույն գյուղի 37-ամյա բնակիչը։ Նա ապրիլի 30-ին, ժամը 22.40-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` ողջ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031